Ինչո՞ւ Ստեփանակերտում չեն քննադատում Փաշինյանին 

Ինչո՞ւ Ստեփանակերտում չեն քննադատում Փաշինյանին 

Պաշտոնական Ստեփանակերտը սուր քննադատության է ենթարկել Եվրոպական խորհրդի նախագահին՝ ընդգծելով` «առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը»։

Միշելին ուղղված քննադատությունն, անշուշտ, օբյեկտիվ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա իր վերջին հայտարարությամբ, ըստ էության, գեներացրել է Ալիևի, այսպես կոչված, ռեինտեգրացիայի օրակարգը: 

Այսուհանդերձ, Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը բխել է իր, Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից, այլ խոսքով՝ Միշելը խոսել է պայմանավորվածությունների մասին, որոնք բխում են բանակցություններից: 

Միշելի հայտարարությունից անցել են օրեր ու եթե Փաշինյանը կամ Ալիևը դրանց վերաբերյալ վերապահումներ ունենային, անշուշտ, անցած օրերին հանդես կգային հերքումներով կամ պարզաբանող հայտարարություններով:

Մյուս կողմից, միջազգային կազմակերպությունները մշտապես հանդես են եկել պարտետային հայտարարություններով ու եթե հիմա նույն Միշելը խոսում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքի մասին՝ անտեսելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա ակնհայտորեն իր դիրքորոշումների մեջ նահանջել է պաշտոնական Երևանը:

Այս համատեքստում, խիստ կարևոր ու սկզբունքային է, որ պաշտոնական Ստեփանակերտը դիրքորոշում հայտնի նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրքորոշումների վերաբերյալ:

Վահրամ Բագրատյան