Շանշան թայֆունը հարվածել է Ճապոնիային․ զnհեր, անհետ կորածներ կան (տեսանյութեր)

Շանշան թայֆունը հարվածել է Ճապոնիային․ զnհեր, անհետ կորածներ կան (տեսանյութեր)

Օգոստոսի 29-ի առավոտյան թայֆունը հասել է Ճապոնիայի հարավ-արևմտյան Կյուսյու կղզի․զոհեր, անհետ կորածներ կան

 Օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ այն շարժվում է դեպի հյուսիս՝ 15 կմ/ժ արագությամբ։

Հարավային Կյուսյուում մինչև ուրբաթ սպասվում է մոտ 1100 մմ անձրև՝ տարեկան միջինից մոտ կեսը, գրել է The Guardian-ը։

Թայֆունի հետևանքով տուժել է առնվազն 54 մարդ, հայտնում է NHK-ն։ Հրատարակության տվյալներով՝ Կագոսիմա ծոցում 60-ամյա տղամարդն անհետացել է, երբ նավակից ընկել է ջուրը։ Կղզու պրեֆեկտուրաների որոշ հատվածներում, այդ թվում՝ Միյաձակիում, տարհանումներ են նշանակվել։ Այնտեղ ապրում է մոտ 400 հազար մարդ։

Հոնսյու կղզու Աիչի պրեֆեկտուրայում հորդառատ անձրեւը սողանքի պատճառ է դարձել, որը տուն է ավերել Գամագորի քաղաքում։ Արդյունքում 3 մարդ զոհվել է, եւս 2-ը վիրավորվել են, հայտնել է NBC News-ը՝ վկայակոչելով քաղաքի աղետների կառավարման վարչությունը։

Տեսանյութերն այստեղ