Կրետեի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ

 Կրետեի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ

 

Հունաստանում Կրետե կղզու մոտ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիայի վրա։

5,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:29-ին։ Սեյսմիկ իրադարձության աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Ռեթիմնո քաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Գավդոս կղզուց 15 կմ հեռավորության վրա: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Կրետեի շատ շրջաններում։ Ավերածությունների մասին պաշտոնական տեղեկություն այս պահին չկա։ Միայն հայտնի է. որ որոշ տներում կոտրել են կենցաղային սպասքը։