Հայտնի է, թե ով «է հանձնել» Պավել Դուրովին․ կինը կարող է լինել Մոսադի գործակալ

Յուլիա Վավիլովան՝ «Տելեգրամի» համահիմնադիր Պավել Դուրովի ընկերուհին, «հանձնել է» նրան՝ Instagram-ում կիսվելով նրա աշխարհագրական դիրքով
Վավիլովայի այս քայլը թույլ է տվել ֆրանսիական ոստիկանությանը ձերբակալել Դուրովին նրա՝ Ադրբեջանից ժամանելուց անմիջապես հետո։
Daily Mail-ը ենթադրում է, որ Վավիլովան կարող է լինել Մոսադի գործակալ։
Հրապարակությունը ենթադրում է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները վերլուծել են լուսանկարների աշխարհագրական դիրքը, որոնք Յուլիա Վավիլովան (ֆրանսիական ԶԼՄ-ները նրան Պավել Դուրովի օգնական են անվանել) տեղադրել է Instagram-ի իր էջում։
Աղջիկն ինքն իրեն անվանում է գեյմեր և կրիպտո-ներդրող․ Դուրովի ձերբակալությունից հետո նրա սոցիալական ցանցերում նոր հրապարակումներ չեն եղել. Վավիլովան նույնպես հարցաքննվել է ֆրանսիական ոստիկանությունում և օգոստոսի 27-ին ազատ արձակվել բաժանմունքից։
39-ամյա միլիարդատերը շաբաթ օրը ձերբակալվել է Փարիզի մերձակա Լե Բուրժե օդանավակայանում՝ անցած ամիս լայնածավալ դատական հետաքննության շրջանակում, որը բացվել է անցյալ ամիս՝ ենթադրյալ 12 հանցագործությունների համար:
Չորեքշաբթի գիշերը հետաքննիչ դատավորները նախնական մեղադրանք են ներկայացրել ու նրան պարտավորեցրել վճարել 5 միլիոն եվրո գրավ․ Դուրովը շաբաթը երկու անգամ պետք է ներկայանա ոստիկանության բաժին։
Դուրովի դեմ ուղղված մեղադրանքները, ով Ֆրանսիայի քաղաքացի է, ներառում է այն, որ նրա հարթակն օգտագործվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, և որ Telegram-ը հրաժարվել է տեղեկատվություն կամ փաստաթղթեր տրամադրել քննիչներին: