Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին չի ծրագրում մասնակցել ուկրաինական ճգնաժամին ուղղված ԱՄՆ-Ռուսաստան առաջիկա խորհրդակցություններին

Blog Image

Վլադիմիր Զելենսկին և նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը չեն ծրագրում մասնակցել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-Ռուսաստան առաջիկա խորհրդակցություններին։ Գրել է «The Washington Post»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ո՛չ Զելենսկին, ո՛չ նրա գլխավոր օգնական Անդրեյ Երմակը չեն պատրաստվում մասնակցել Սաուդյան Արաբիայի հանդիպմանը», - ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրըը։

«Թրամփի վարչակազմի՝ հակամարտությունը դադարեցնելու մոտեցումը հանգեցրել է ամերիկա-ուկրաինական հարաբերություններում լարվածության աճի»,- գրել է հրատարակությունը։

Ճգնաժամի սկզբից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է տասնյակ միլիարդավոր դոլարների զենք, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող իրեն թույլ տալ «անժամկետ ռազմական պարտավորություններ» Կիեւին։

Send