Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ «Ռուսաստանը ցանկանում է արագ լուծել ուկրաինական ճգնաժամը»

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հակամարտությունը «արագ» լուծելու ցանկությունը։

«Կարծում եմ՝ նա ցանկանում է դադարեցնել մարտերը։ Ես դա տեսնում եմ», - ասել է Թրամփը լրագրողներին։

«Նրանք մեծ հզոր մեքենա ունեն, դուք դա հասկանում եք։ Նրանք հաղթեցին Հիտլերին և նրանք հաղթեցին Նապոլեոնին: Նրանք երկար ժամանակ կռվել են», - ասել է Թրամփը լրագրողներին «Air Force One»-ով թռիչքից հետո:

ԱՄՆ նախագահի խոսքերով՝ վերջին զրույցի ժամանակ ինքն այս մասին ուղղակիորեն հարցրել է իր ռուս գործընկերոջը։ «Կարծում եմ՝ նա ցանկանում է դա անել արագ»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ նման ցանկություն ունի նաև Վլադիմիր Զելենսկին։

Send