Ձմեռ պապ, այրված ու ներկով լցված քվեատուփեր… ինչպե՞ս են ընթանում ընտրությունները ՌԴ-ում (տեսանյութեր)

Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները։ Մարտի 15-ի առավոտյան առաջինն ընտրատեղամասերը բացվել են երկրի արևելյան շրջաններում, այնուհետև ամբողջ երկրում։ Այն կտևի մինչև մարտի 17-ը ներառյալ։
Ընտրություններն անցնում են որոշակի միջադեպերով, արտառոց պատահարներով։
Ոմանք ընտրատեղամասում անկարգություններ են կազմակերպել, ներկ լցրել քվեատուփի մեջ, այրել այն, անգամ մոլոտովի կոկտեյլ նետել շենքի ուղությամբ։
Գրանցվել են նաև զվարճալի դեպքեր։ Օրինակ, ընտրողներից մեկը ժամանել է ձմեռ պապի հագուստով։ Տեսանյութը՝ այստեղ