Միլիարդատեր Իլոն Մասկի «որդին» է հայտնվել Աֆրիկայում (լուսանկար)

X սոցիալական ցանցի՝ Քենիայից մի օգտատեր՝ Էլոն Մասկ Ջունիոր անունով, հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ կապ ունենալու մասին։ X-ում նա հրապարակել է գրառում, որում հայտնել է իր հայտնի հոր հետ հանդիպելու մտադրության մասին։
«Սիրելի քենիացիներ, խնդրում եմ, օգնեք ինձ նորից կապվել հորս հետ (...) Ես այժմ ապրում եմ ծայրահեղ աղքատության մեջ, չնայած այն հանգամանքին, որ հայրս դոլարային միլիոնատեր է», - ասել է նա իր ուղերձում: Նա հրապարակմանը կցել է լուսանկար, որում նա դիմանկարային նմանություն ունի Մասկի հետ։
Գրառման մեջ նա նաև բացատրել է, որ Մասկը 1990-ականներին բնակվել է աֆրիկյան հյուրանոցում, որտեղ աշխատել է հեղինակի մայրը։ Ավելի ուշ տղամարդը հավելել է գրառում՝ ասելով, որ ձեռնարկատիրոջ փաստաբանները պնդել են գենետիկական թեստ անցկացնել ԱՄՆ-ում։ «Այս նպատակին հասնելու համար ձեր մեկ միլիոն դոլարի բարի ներդրումը կարևոր կլինի»,- ևս մեկ անգամ դիմել է նա օգտատերերին՝ նրանցից գումար խնդրելով։
Սոցցանցի օգտատերերից շատերը չէին հավատացել տղամարդուն, որը ներկայացել է որպես Մասկի որդի։