Կիմ Չեն Ընը զորավարժություններին ժամանել է Պուտինի նվիրած մեքենայով (տեսանյութ)

Կիմ Չեն Ինն ու նրա դուստրը մասնակցել են Կորեայի ժողովրդական բանակի օդադեսանտային ուժերի վարժանքներին։
Կիմ Չեն Ինը զորավարժություններին ժամանել է Aurus մեքենայով, որը նրան նվիրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կորեայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր այցով եղել էին Մոսկվայում, Պուտինից մեքենա էին նվեր ստացել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի համար։
Ռուսաստանի ղեկավարը ռուսական արտադրության Aurus մակնիշի անձնական մեքենա էր նվիրել հյուսիսկորեացի առաջնորդին։
Տեսանյութը՝ այստեղ