Նուռն օգտակար էր լուրջ խրոնիկ հիվանդությունների դեպքում․ գիտեի՞ք

Ավստրալացի գիտնականները նոր բացահայտում են արել. Նրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էլագիկ թթու պարունակող մթերքները կարող են լինել դժվար բուժվող քրոնիկ հիվանդությունների բուժման մի մասը:
Խոսքը ճարպային հեպատոզի մասին է։ Մասնագետների կարծիքով՝ այս ախտորոշմամբ է պայմանավորված լյարդի քրոնիկ հիվանդություններից աշխարհում մահացությունների գրեթե կեսը։ NAFLD-ի ( լյարդի հիվանդություն) դեպքում լյարդում մեծ քանակությամբ ճարպ է կուտակվում։ Բժիշկները դա կապում են նյութափոխանակության խանգարումների, ավելորդ քաշի և սխալ սննդակարգի հետ:
Ավստրալիայից գիտնականները հիշեցրել են, որ էլագիկ թթուն հզոր հակաօքսիդանտ է, որն ունի հակաբորբոքային հատկություն։ Այս թթուն առկա է որոշ բուսական մթերքներում, այդ թվում՝ նռան, դեղձի, ազնվամորու և մոշի մեջ:
«Էլագիկ թթու և դրա ածանցյալները պարունակող բույսերը արժեքավոր արտադրանք են առողջության բարելավման համար: Ավելին, երբ էլագիկ թթուն համակցվում է այլ հակաօքսիդանտ սննդանյութերի հետ, կարելի է ձեռք բերել սիներգետիկ թերապևտիկ ազդեցություն:
Հենց դա էլ էլագիկ թթուն է դարձնում ճարպային հեպատոզի համակցված թերապիայի պոտենցիալ թեկնածու»,- ասել են մասնագետները, մեջբերում է Medicalxpress-ը։