Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը եզրափակիչում է

Հայաստանի պատանեկան հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով եզրափակիչում է։ Հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Երևանում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում Աշիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականը Վրաստանի Փոթի քաղաքում մասնակցում է միջազգային մրցաշարի։
«Մեր բոլոր բռնցքամարտիկները գեղեցիկ հաղթանակներ են տոնել և եզրափակիչի բոլոր 13 քաշային կարգերում Հայաստանը կունենա ներկայացուցիչ։
Հիշեցնենք, որ պատանիների աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 22-ին»։