Բելինգհեմը կստանա Golden Boy մրցանակը․ Marca

Մադրիդի «Ռեալի» աստղ Ջուդ Բելինգհեմն այժմ անվիճելի ֆավորիտ է այս տարի Golden Boy (Ոսկե տղա) մրցանակը ստանալու համար: Գրել է Marca-ն մադրիդյան ակումբի՝ «Բարսելոնայի» դեմ 2-1 հաշվով տարած հաղթանակից հետո։
Բելինգհեմն գերակշիռ առաջատար է 2023 թվականի Golden Boy-ի քվեարկությունում: Ժյուրիի մոտ կասկածի նշույլ չկա, որ նա կհաղթի։
Անգլիացի կիսապաշտպանն առաջաջնության իր առաջին 13 խաղում դարձել է 13 գնդակի և 3 գոլային փոխանցման հեղինակ: