«Բավարիան» Գերմանիայի առաջնությունում ռեկորդ է սահմանել

Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ երեկ 8-0 հաշվով հաղթել էր «Դարմշտադին»:
«Կարմիներն» այս հաշվով հաղթելով ռեկորդ են սահմանել։ Այն դարձավ Գերմանիայի առաջնության պատմության մեջ առաջին թիմը, որը 9 մեկնարկային տուրից հետո 34 գոլ է խփել։
«Մյունխենցիների» կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը։
Թոմաս Տուխելի գլխավորած թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը 23 միավորով։ Իսկ 2-րդ տեղում Լևերկուզեի «Բայերն» ունի 22 միավոր, սակայն 1 խաղ պակաս է անցկացրել։