Վթարի ենթարկված ու մաhերի պատճառ դարձած տրամվայի վարnրդի խցիկից կադրեր են հայտնվել (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հայտնվել Ռուսաստանի Կեմերովո քաղաքում կառավարումը կորցրած տրամվայի վարորդի խցիկից։ Բերման են ենթարկվել թերի կոնստրուկցիա արտադրած ընկերության տնօրենն ու վարպետը։
Ձերբակալվածները կասկածվում են անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար, որոնք հանգեցրել են մարդու մահվան։ Այս հոդվածով առավելագույն պատիժը վեց տարվա ազատազրկումն է։
Ըստ SHOT տելեգրամյան ալիքի ի՝ բերման ենթարկվածներից մեկը Կեմերովոյի նախկին փոխքաղաքապետ Պավել Մալցևն է, ով վեց տարի առաջ դատապարտվել է կաշառակերության համար։
Baza-ն հայտնել է, որ տեսախցիկը ցույց է տալիս, որ տրամվայի կառավարման հետ կապված խնդիրները ծագել են Երևանի ժամանակով առավոտյան 8:30-ի սահմաններում։
23-ամյա կին վարորդը փորձել է կանգնեցնել տրանսպորտը, սակայն արգելակները չեն աշխատել։ Այնուհետ աղջիկը փորձել է անջատել հոսանքի ընդունիչը, սակայն դրա համար ուժ չի ունեցել։
Արդյունքում բախում է տեղի ունեցել դիմացի տրամվայի հետ։ Ավելի ուշ ռելսերի վրա հայտնաբերվել են արգելակման համակարգի մասեր, իսկ աղջկան ոտքերի կոտրվածքով տեղափոխել են հիվանդանոց։
Տեսանյութն այստեղ