Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիտնականները հինգշաբթի օրը Արեգակի վրա հզորության նախավերջին աստիճանի բռնկում են գրանցել, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (IPG):

«Հունիսի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:06-ին, ռենտգենյան ճառագայթների տիրույթում հայտնաբերվել է M6.1/2B բռնկում»,- ասվում է IPG-ի հաղորդագրության մեջ:

Բռնկումը տեւել է 35 րոպե եւ ուղեկցվել է կարճ ալիքների ռադիոհաղորդակցության խաթարմամբ։ 

Հունիսի 3-ից հունիսի 5-ը գիտնականները գրանցել են M դասի ևս ութ բռնկում: