ԵՄ առաքելության հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են, հատկապես երբ ՆԱՏՕ-ի երկրները սկսեցին միանալ․ Զախարովա

ԵՄ առաքելության հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են, հատկապես երբ ՆԱՏՕ-ի երկրները սկսեցին միանալ․ Զախարովա

Մոսկվան միշտ հրապարակավ խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության մասին։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք բազմիցս ընդգծել ենք Հայաստանում ԵՄ այս կիսառազմական ներկայության առճակատման բնույթը: Ապացույցներ փնտրելու կարիք չկա. առաքելության հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են, հատկապես երբ ՆԱՏՕ-ի երկրները սկսեցին միանալ դրան»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ «նման նախաձեռնություններից այլ բան չի կարելի սպասել, քան տարածաշրջանի ապակայունացումը և աշխարհաքաղաքական մրցակցության այլ ասպարեզի վերածումը»։