ՌԴ-ն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ․ փոխնախարար

Ռուսաստանն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
Նա նշել է, որ «Միր»-ն Արևմուտքի սարսափելի ճնշման տակ է։
Փոխնախարարի խոսքով՝ արևմտյան երկրները փորձում են զանազան թույլ կողմեր գտնել աշխարհի հետ իրենց փոխգործակցության մեջ։