Պարենի համաշխարհային գներն աճել են․ նոր տվյալներ

Պարենի համաշխարհային գներն աճել են․ նոր տվյալներ

2024 թվականի մայիսի վերջին պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսն ապրիլյան ցուցանիշի համեմատ աճել է 0,9 տոկոսով և հասել 120,4 կետի։ Պարենի համաշխարհային գների աճի մասին հաղորդվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կայքում։

Ցուցանիշի աճը մեծապես տեղի է ունեցել հացահատիկի (պլյուս 6,3 տոկոս, մինչև 118,7 կետ) և կաթնամթերքի (պլյուս 1,8 տոկոս, մինչև 126 կետ) գների աճի ֆոնին։

Միևնույն ժամանակ, մսի գների ինդեքսը, ինչպես նշել են վերլուծաբանները, մայիսին գործնականում մնացել է անփոփոխ (մինուս 0,2 տոկոս՝ մինչև 116,6 կետ), իսկ շաքարավազի և բուսական յուղերի գների ինդեքսը գրանցել է անկում՝ 7,5 և 2,4 տոկոսով մինչև համապատասխանաբար 117,1 եւ 127,8 միավոր։

FAO-ն ընդգծել է, որ պարենի համաշխարհային գների ինդեքսը աճում է արդեն երրորդ ամիսն անընդմեջ։ Մայիսի ցուցանիշը 3,4 տոկոսով ցածր է եղել 2023 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակի համեմատ և 24,9 տոկոսով պակաս 2022 թվականի մարտին ձեռք բերված առավելագույն 160,2 կետից։

ՄԱԿ-ի պարենային կազմակերպությունը մայիսյան ցուցանիշի աճը բացատրել է մի շարք գործոններով, այդ թվում՝ եղանակային անբարենպաստ պայմանների և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների բացասական հետևանքների պայմանավորված գյուղատնտեսական բերքատվության նվազման ռիսկերով։

Պարենի համաշխարհային գների ինդեքսի աճն աճում է 2024 թվականի մարտից։