Հայ-թուրքական սահմանի բացում, կողմ և դեմ. հարցում

Հայ-թուրքական սահմանի բացում, կողմ և դեմ. հարցում

Վերջին ամիսներին հայ-թուրքական սահմանի բացման շուրջ բազմաթիվ քննարկումներ, խոսակցություններ կան: Հատկապես, երբ հայտարարվեց, որ Մարգարայի անցակետը պատրաստբ է շահագործման: Բայց Թուրքիան չի շտապում բացել իր կողմից դեռևս 90-ականներին փակված սահմանը և ՀՀ իշխանություններն էլ դա հաստատում են: 

MediaHub-ը իր հերթական հարցումը նվիրեց այս հարցին՝ արդյո՞ք մեր հասարակությունը կողմ է, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել է ավելի քան 9000 մարդ:

Եվ այսպես, հարցին՝ կո՞ղմ եք, որ հայ–թուրքական սահմանը բացվի,   հարցմանը մասնակցածների 54%-ն ընտրել է «Այո» պատասխանը: Այս պատասխանն ընտրածները քննադատության են արժանացել օպոնենտների կողմից, որոնք մեկնաբանություններ են թողել.

«Արժանապատվությունը կորցրած ստամոքսապաշտ հողատու ազգը ոնց կարա դեմ լինի», «Ի՞նչ եք մտածել, որ նշել եք այո»: Ոմանք էլ գրել են. «Պետք է վերջ դրվի թշնամանքին, պետք է ամեն ինչ կայունանա»:

Հարցման մասնակիցների 38%-ը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը:

«Կատեգորիկ դեմ եմ, դա ուղղակի անմտություն է», «56%-ը էդպես էլ մարդ չդառան, եթե դահիճ թշնամու հետ կարող են մի հարկի տակ ապրեն, կդիմանան հեգնանքներին, ծաղրանքներին, հալածանքներին, ապա ինչ ասես նման խեղկատակներին»:

Հարցմանը մասնակցածների 4%-ն ընտրել է «Մենք չենք փակել, թուրքերն էլ չեն բացում, խախտում են համաձայնությոնը» տարբերակը, 2%-ը կողմ է՝ ընտրելով «Սահմանը թող բացվի, նոր հնարավորություններ կունենանք» տարբերակը, իսկ 2%-ն ընտրել է «Ինձ միևնույն է» պատասխանը:

Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ այս հարցը իսկապես մեծ հետաքրքրություն է հարուցում մեր ընթերցողների շրջանում: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր հարցադրում են հնչեցնում.

«Թշնամին մնում է թշնամի և երբեք չի հրաժարվի ցեղասպանությունից, ինչպե՞ս բացենք: Մեզ դաս չեղավ՝ թունավոր օդաչու սարքերով ցեղասպանեցին մեր հազարավոր ոսկե սերունդի, տաս հազարից ավելի վիրավորներ ունենք, Թուրքիան օգնեց ադրբեջանցիներին, մեկը ես երբեք չեմ ների թշնամուն: Մեր տարածքները թող հետ տան, մեր Անին, Մուշը,  Վանը, Կարսը, Սարիղամիշը, Տրապիզոնը, Էրզրումը և այլն և այդ ժամամակ կտեսնենք: Միայն իրենց ցանկությունները և պահանջներն են ներկայացնում, թող ճանաչեն ցեղասպանությունը»։

Ուշագրավ է, որ եթե հարցմանը մասնակցածների մեծ մասը ընտրել է կողմ տարբերակը՝ տոկոսային առումով, ապա մեկնաբանություններում տեսանելի է բացասական կարծիքը և, ըստ այդմ, կարող ենք ենթադրել, որ MediaHub-ի ընթերցողների մեծամասնությունը դեմ է սահմանը և Հայաստանը թուրքերի դեմ բացելուն:  

Վիկա Աբգարյան