Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Մամուլը սխալ գրեց, թե Հովիկ Աբրահամյանի տունն այլևս իրեն չի պատկանում․ Ալեքսանյան

Մամուլը սխալ գրեց, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տունն այլևս իրեն չի պատկանում։ Նման վստահություն ունի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Դիտարկմանը, որ շքեղ զուգարանակոնքի մասին է անընդհատ խոսում Ալեքսանյանը, բայց այս օրերին խոսվում է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շքեղ տան մասին, Վահագն Ալեքսանյանն արձագանքեց՝ ինչպե՞ս է ձեռք բերել, հիփոթեքո՞վ։

«Հիփոթեքով է ձեռք բերել ու դրա համար 20 տարի վճարելու է։ Սուրեն Պապիկյանի տան մասին «Հետք»-ն էր գրել, ու իմ տեղեկություններով նույն թաղամասում նաև «Հետք»-ի փոխտնօրենն ունի բնակարան։ Այսինքն՝ ՀՀ-ում լրագրողները նախարարների հետ նույն շենքերում տուն են գնում ու նախարարներին մեղադրում են կոռուպցիայի մեջ»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ լրագրողը պետական պաշտոն չի զբաղեցնում, ՔՊ-ական պատգամավորը չարձագանքեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send