Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Վարում եմ հին մեքենաս, անշարժ գույք չունեմ․ ՔՊ ականի կյանքի «ծանր պայմանները»

Եթե մենք թաթախված լինեինք կոռուպցիայի մեջ, «x» մարդը չէր կալանավորվի «y» գործով։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վերջին շրջանում հենց ՔՊ-ականներն են թաթախված կոռուպցիայի մեջ։

«Մեր քաղաքական թիմի հավատամքն այն է, որ եթե ինչ-որ մեկը, ինձնից սկսած, իր ձեռքը կմտցնի քաղաքացու գրպանը, այդ մարդը պիտի ենթարկվի ամենախիստ պատժին։ Ես ինքս հետամուտ եմ, որ մեզ հետ կապ ունեցող մարդու պատիժն էլ ավելի խիստ լինի։ Այն, ինչ դուք եք նշում, օրինակ՝ հիփոթեքով բնակարան գնելը, փորձեք համեմատել Հովիկ Աբրահամյանի ոսկեզօծ տան հետ»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ ՔՊ-ականների կյանքը փոխվել է պատգամավոր դառնալուց հետո, Վահագն Ալեքսանյանն արձագանքեց՝ մինչև պատգամավոր լինելն ունեցել է մեկ մեքենա, հիմա էլ այդ նույն մեքենան է վարում։

«Անշարժ գույք չունեմ, մտածում եմ հիփոթեքով բնակարան գնելու մասին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send