Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

«Խաղաղության պայմանագիրը գնում-գալիս է, որ պատերազմական գործողություններ սկսելու վտանգ չպարունակի»

Մենք հայ ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ասում  ենք էն, ինչ կա, ներկայացնում ենք էն լուծումները, որոնք մենք ունենք և փորձում ենք ձևավորել համագործակցային լայն դաշտ, որպեսզի Հայաստանը, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էր, հանկարծ այդպես էլի մեկուսացված չլինի։ 

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ պատասխանելով MediaHub-ի այն հարցին, թե ինչ է խոստանում իշխանությունը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Դիտարկմանը, թե խաղաղություն են խոստանում, բայց հետո ասում, որ պայմանագրի ստորագրումը չի բերելու այդ խաղաղությունը՝ վերջինս պատասխանեց․

«Հենց այդպես էլ հասկացեք, ինչպես որ հասկացել եք։ Ժողովրդի հետ ես շփվում եմ, հիշում եմ` ինչ ենք խոստացել։ Մենք ասել ենք՝ այնպես չէ, որ խաղաղություն ցանկանանք, մյուսները դրան համաձայնելու ենք, Ադրբեջանին խաղաղությունը ձեռք չի տալիս, մենք հիմա խաղաղության պայմանագիրը այնպես ենք մշակում, որ իր մեջ չպարունակի պատերազմական գործողություններ սկսելու վտանգներ։ Դա տեքստում կարող է քողարկված լինել, դրա համար ա էդ տեքստը օնլայն գնում-գալիս, գնում-գալիս։ Ադրբեջանը փորձում է տալ ձևակերպումներ, որի իրականացումը կարող է լեգիտիմացնել ուժային գործոնը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send