Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Մենք չենք հանդուրժում Արցախի հետ կապված միջազգային ընտանիքի լռությունը․ Արշակ Մեսրոպյան

Այս օրերին ՀՅԴ համաշխարհային երիտասարդական-ուսանողական ընտանիք ցանցը, որը աշխարհում 19-ից ավելի շրջաններում, երկրներում կազմակերպում է համապատասխան ցույցեր, ակցիաներ, նպատակ ունի բարձրաձայնել այսօրվա պատկերը, որն առկա է Արցախում, ինչպես նաև նպատակ ունի ցույց տալ, տեղեկացնել, որ միջազգային հանրության հայտարարությունները պետք է ունենան նաև գործնական քայլերի ձեռնարկում, որը բացակայում է։ 

Այս մասին այսօր Կառավարության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը։

Հիշեցնենք, որ ակցիայի նպատակն է ցույց տալ, որ արդեն 100 օրից ավելի է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, սակայն համապատասխան գործողություններ չեն իրականացվում իրավիճակը շտկելու և Արցախը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ։ 

«Մենք շարունակելու ենք մեր գործողությունները, ավելի կարծրորեն ենք մոտենալու այս հարցերին, որովհետև պետք է ցույց տանք՝ մենք չենք հանդուրժում այս իրականությունը,  Արցախի հետ կապված միջազգային ընտանիքի լռությունը մենք չենք հանդուրժում»,-ասաց նա։

Մեսրոպյանը նշեց, որ այս 100 օրերի ընթացքում իշխանության կողմից որևէ գործնական քայլեր չեն տեսել։

«Հանցավոր լռության մեջ ենք մնացել, ՀՅԴ երիտասարդական-ուսանողական միությունները լծված են ամբողջական պայքարին, այս պայքարը պետք է բոլոր խոչընդոտները վերացնելով հասնի իր նպատակակետին, սա վերջնական է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Send