Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Սեդա Սաֆարյանի լիազորությունները չեն դադարեցվի․ ՔՊ-ն դեմ էր

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները չեն դադարեցվի։ Խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմության բերած նախագծին, համաձայն որի՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի պաշտոնավարման հարցը պետք է քննարկվի բարձրագույն դատարանում։ 

Ընդդիմությունը, հիմք ընդունելով փաստաբաններ Արսեն Բաբայանի ու Սոս Հակոբյանի ներկայացրած հիմնավորումը, թե Սաֆարյանը դատավորի պաշտոնը ստանձնելուց հետո զբաղվել է նաև փաստաբանությամբ ու ձեռնարկատիրությամբ, ինչը օրենքի խախտում է, հարցը բերել էր օրակարգ։

Սակայն, ՔՊ-ն դեմ քվեարկեց բերված նախագծին և այն ՍԴ չի գնա։

Նշենք, որ նախագծին կողմ էր քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 0:

Մանրամասները՝ տեսանյութում։

Send