Մարտունակ բանակ ունենալու իմիտացիա

Մարտունակ բանակ ունենալու իմիտացիա

Մարտունակ բանակը պետության տարածքային անվտանգության երաշխավորն է, հատկապես, երբ երկիրը գտնվում է պատերազմ սկսելու վտանգի առջև։ Հայաստանի Հանրապետությունը դեռ կրում է 2020 թվականի արյունալի պատերազմի հետևանքները, և զուգահեռ բախվում Ադրբեջանի նոր սպառնալիքներին ու տարածքային նկրտումներին դիմակայելու խնդրին:  

Երեք տարի է ականատեսն ենք, որ Բաքվի գործունեությունը չի կանգնեցնում որևէ ընդունված բանաձև, միջազգային դատապարտում կամ դիտորդ։ Թշնամին վստահ քայլերով պատրաստվում է նոր պատերազմի, նոր տարածքներ գրավելու՝ արդեն Հայաստանի։ Մինչ ադրբեջանցի և թուրք քաղաքական գործիչների հռետորաբանությունը զգուշացում է պատերազմի ու ցեղասպանության մոտալուտ վտանգի մասին, հայկական կողմը կենտրոնացրել է ուժերը խաղաղության պայմանագիր կնքելով և, իբրև, դիվանագիտական ճանապարհով հիմնախնդիրը լուծելու վրա:

Ադրբեջանը պատերազմից հետո պարբերաբար զորավարժություններ է անցկացնում իր գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ, ինչպես նաև մասնակցում է հավաքական զորավարժություններին: Միայն 2023 թվականին Թուրքիան և Ադրբեջանը ծրագրել են անցկացնել 16 համատեղ զորավարժություն, որոնցից 6-ը, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արդեն կայացել են։ Ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են նաև այս տարվա օգոստոսին Թբիլիսիում անցկացվող «Agile Spirit 2023» բազմազգ զորավարժություններին, ադրբեջանա-ուզբեկական "UZAZ-2023" զորավարժություններին, որի ընթացքում մշակվել են հատուկ ռազմական գործողությունների կազմակերպման և անցկացման հմտությունները: 

Անկարայի հետ զորավարժությունները սովորական են դարձել. մշտական հիմունքներով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ոչ միայն զենք է մատակարարում Ադրբեջանին, այլ նաև զինծառայողներ է պատրաստում ու վերապատրաստում: Որպես նրանց սերտ փոխգործակցության օրինակ կարող ենք հիշել 44-օրյա պատերազմը, որի ընթացքում, ըստ ԶԼՄ-ների և վերլուծական կենտրոնների, թուրք գեներալներն ուղղակիորեն ղեկավարում էին ադրբեջանական բանակը:

Սակայն Ադրբեջանը չի բավարարվում միայն Թուրքիայի հետ համագործակցությամբ և Իսրայելի ռազմական տեխնիկայի գնմամբ, այլ ակտիվորեն փնտրում և ավելացնում է իր դաշնակիցներին։
Իսկ ինչի՞ն է պատրաստվում Հայաստանը: Կառավարությունն իր հռետորաբանության մեջ՝ թե՛ ներքին լսարանի, թե՛ միջազգային հանրության համար արդեն երեք տարի խոսում է Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման ցանկության, սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային պատրաստակամ լինելու մասին, բայց անօգուտ։ Օրերս էլ Բաքվի հեռուստաալիքը Հայաստանի ողջ տարածքը ներկայացրեց իբրև ադրբեջանական: Եվ սա հերթական ապացույցներից մեկն է, որ ռազմական ուժով զգալիորեն գերազանցող պետությունը, որը բոլորովին վերջերս հաղթանակ է տարել, երբեք չի համաձայնի որևէ զիջման, Ադրբեջանը միայն հարձակվելու է և գրավելու է այն ամենը, ինչ կարողանա։ Հակազդեցություն, ցավոք, չկա:

Ու թեև հայկական կողմը փորձում է հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, այնուամենայնիվ, պարտավոր է պատրաստվել ու պաշտպանվել: Ռուսաստանը Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցն է, սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այժմ ողջ ռեսուրսն ուղղել է Ուկրաինայի հետ հատուկ ռազմական գործողությանը, չհաշված հայ-ռուսական հարաբերությունների ոչ միանշանակ լինելը Փաշինյանի կառավարման օրոք, ուստի Հայաստանի կառավարությունը ստիպված է փնտրել զենքի նոր մատակարարներ և նոր դաշնակիցներ:

Դեռ ապրիլին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին: Միևնույն ժամանակ Հայաստանն, օրինակ, հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի  սկզբին Բելառուսում անկցացվելիք ՀԱՊԿ «Սկալա-2023» զորավարժություններին: Իսկ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ “ներկա պայմաններում աննպատակահարմար են համարում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը»: 

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները, մեղմ ասած, բավականին բարդ են վերջին շրջանում, պատճառները հայտնի են: Որպես հետևանք, պարբերաբար հարց է հնչում, թե հնարավո՞ր է Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը պետք է էլ ավելի լուրջ պատրաստվի իրադարձությունների ոչ ցանկալի զարգացումների: 

Զորավարժությունները ցանկացած երկրի բանակի զարգացման կարեւոր բաղադրիչն են: Այլ հարց է՝ ՀՀ-ին պե՞տք է մարտունակ բանակ ունեն