Բայդենը մեկ տարով երկարացրել է Բելառուսի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի մեկ տարով երկարացրել է Բելառուսի իշխանությունների հանդեպ միակողմանի պատժամիջոցների ռեժիմի գործողությունը. այդ մասին են վկայում Սպիտակ տան կողմից տարածված փաստաթղթերը:
«Ես մեկ տարով երկարացնում են Բելառուսի հանդեպ ազգային արտակարգ դրության ռեժիմը», - ասված է հաղորդագրության մեջ:
Մեկ տարով երկարաձգվել են նաև ամերիկյան պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Խոսքը երկրի հանդեպ արտակարգ դրության ռեժիմի երկարացման մասին է, որը նախատեսում է սահմանափակումների պահպանում, որոնք ներդրվել էինք տարբեր տարիների՝ մի ողջ շարք նախագահական հրամանների հիման վրա: Դրանք ուղղված են Փհենյանի կողմից զանգվածային ոչնչացման զենքի տարածում թույլ չտալուն: