Քաղաքապետարանը զգուշացնում է՝ առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար կտուգանվեք

Քաղաքապետարանը զգուշացնում է՝ առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար կտուգանվեք

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Երևանի տարբեր փողոցների շենքերի, կառույցների պատերին պարբերաբար անօրինական թռուցիկներ են փակցվում:

Մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով: