Սևանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու ու դիմել փախուստի

Սևանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու ու դիմել փախուստի

Երեկ՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ անձը, անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հունաստանի քաղաքացիներ 13-ամյա Նիկոլաս Ուլիխանյանին, 60-ամյա Անժիկ Աքուլյանին և Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Էդիտա Թումանյանին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրանց թողնելով անօգնական, դեպքի վայրից հեռացել է։

Ըստ աղբյուրի՝ ևանի ոստիկաններն ու պարեկները մեկնում են Սևան քաղաքի Նաիրյան փողոց, որտեղ հայտնաբերում են առջևի հատվածն ամբողջությամբ վնասված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան։ Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և վրաերթ կատարողին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Դանիել Խանզադյանին ու ավտոմեքենան տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։