Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվել է Լոռու մարզում ավտովթարից մահացած 4 անձանց ինքնությունը

Blog Image

Պարզվել է Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացած 4 անձանց ինքնությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը, 4 հոգի մահացել են:

Աբրահամյանը հայտնում է, որ մահացել է 72-ամյա վարորդը, ինչպես նաև ուղևորները` 69, 86 և 58 տարեկան կանայք:

Նախնական տվյալներով՝ ուղևորները եղել են վարորդի կինը, քույրը և կնոջ մայրը։