Կրակել են Պուտինի թիկնապահի վրա

Կրակել են Պուտինի թիկնապահի վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության աշխատակիցներից՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ Վադիմ Զիմինը հայտնաբերվել է գլխից կրակված։ Նրան հիվանդանոց են տեղափոխել։ Նշենք, որ Զիմինը կրում էր այսպես կոչված «միջուկային ճամպրուկը»։

Ներկայումս նա գտնվում է ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Զիմինին՝ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի իր բնակարանում գլխից կրակված վիճակում գտել էր նրա եղբայրը՝ հունիսի քսանին։ Զիմինի կողքին եղել է Иж 79-9ТМ տեսակի տրավմատիկ ատրճանակ։ Զիմինը Կրեմլում սկսել է աշխատել դեռ Բորիս Ելցինի օրոք։ Վերջինս գտնվել է տնային կալանքի մեջ։ Նա հանդիսացել է կաշառք վերցնելու առնչությամբ հարուցված քրեական գործի ֆիգուրանտներից մեկը։ Համաձայն մեղադրանքի, կաշառք վերցրել է մաքսային ծառայությունում աշխատելու ժամանակ։