16 տարի անց Իսրայելի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

16 տարի անց Իսրայելի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդն հունիսի 23-ին կմեկնի Թուրքիա։ Դա կլինի արտգործնախարարի մակարդակով իսրայելցի պետպաշտոնյայի առաջին այցը Թուրքիա 16 տարվա դադարից հետո: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Յայիր Լապիդը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ:

Քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային առնչվող բազմաթիվ հարցեր։ Օրակարգի կարևոր թեմաներից է լինելու երկու երկրների դեսպանների նշանակման հարցը:

Անդրադարձ է կատարվելու նաև թուրք-իսրայելական տնտեսական հարաբերություններին, էներգետիկ ու անվտանգության ոլորտներին առնչվող խնդիրներին։