Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդը

Blog Image

Սպիտակ տունը հայտնել է Աֆղանստանում հուլիսի 30-ին անցկացված հակաահաբեկչական օպերացիայի արդյունքում «Ալ-Քաիդայի» պարագլուխ Այման ալ-Զավահիրիի ոչնչացման մասին, ով ղեկավարում էր խմբավորումը Ուսամա բեն Լադենի մահից հետո՝ 2011 թվականից. այդ մասին փոխանցում է RIA Novosti-ն:

Նշվում է, որ օպերացիան անցկացվել է Հյուսիսամերիկյան արևելյան ժամանակով 21:48-ին կամ Քաբուլի ժամանակով հուլիսի 31-ի առավոտյան 06:18-ին՝ Քաբուլում, ԱՄՆ նախագահի հրամանով: Այս մասին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ հարվածը տանը, որտեղ գտնվել է գրոհայինը, հասցվել է անօդաչուի միջոցով: Հստակեցվում է, որ Վաշինգտոնը չէր ծանուցել «Թալիբան» շարժմանը նման օպերացիա անցկացնելու մտադրության մասին:

Ահաբեկչական խմբավորման պարագլխի ոչնչացումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակավ խոստացել է թույլ չտալ, որպեսզի Աֆղանստանը կրկին վերածվի ահաբեկիչների թաքստոցի՝ հիշեցնելով, որ փետրվարին էլ ամերիկյան զինված ուժերը Սիրիայում ոչնչացրել էին ԻՊ առաջնորդին:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ օպերացիայի ժամանակ գրոհայինի ընտանիքի անդամները չեն տուժել: Քաղաքացիական բնակչության շրջանում նույնպես տուժածներ չկան:

Send