Օգոստոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կնախագահի Չինաստանը, որի ներկայացուցիչները խոստացել են, որ ԱԽ դահլիճում հազվադեպ կմիացնեն օդորակիչ՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի խորհրդանշական ժեստ: Օդորակիչ միացնելու փոխարեն չինական կողմն ԱԽ անդամներին հովհարեր կբաժանի. ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:
Նա հավաքվածներին ցուցադրել է չինական ավանդական հովհար:
«Հուսով եմ՝ այս հովհարով մենք կնվազեցնենք գլոբալ ջերաստիճանը, ինչպես նաև լարվածությունն ու էմոցիոնալ շփումն ԱԽ անդամների միջև»,-ասել է Չժան Ցզյունը՝ առաջարկելով պարոններին խիստ շոգի պայմաններում հրաժարվել փողկապից: