Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բլինքենը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է նոր միջուկային փորձարկման

Blog Image

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է նոր միջուկային փորձարկմանը։
«Քանի դեռ մենք այստեղ հանդիպում ենք ձեզ հետ, Փհենյանը պատրաստվում է յոթերորդ միջուկային փորձարկումն անցկացնել», – ասել է Բլինքենը ՄԱԿ-ում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամփոփիչ խորհրդաժողովում:

Հունիսի վերջին Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեում հերթական անգամ նշել էին, որ ԿԺԴՀ-ն որոշակի չափով ավարտել է միջուկային փորձարկման համար ենթակառուցվածքի պատրաստումը, սակայն չեն կարողացել նշել դրա անցկացման մոտավոր ժամանակը:

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը իր ելույթում ավելի վաղ ասել էր, որ ԿԺԴՀ-ն լիովին պատրաստ է ցանկացած պահի արագ և ճշգրիտ մոբիլիզացնել «միջուկային պատերազմի զսպման ուժերը», իսկ եթե Սեուլը որոշի «կանխարգելիչ հարված» հասցնի ԿԺԴՀ-ին, ապա նրա կառավարությունը և բանակը, և «բանակային ավազակները» կոչնչացվեն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքն արձագանքել է՝ նշելով, որ ՄԱԿ-ը դեմ է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին հաղորդագրություններ պարունակող հռետորաբանությանը։

Send