Խոշոր հրդեհ Աստանայում. այրվում է 26 հարկանի շենք (տեսանյութեր)

Խոշոր հրդեհ Աստանայում. այրվում է 26 հարկանի շենք (տեսանյութեր)

Խոշոր հրդեհ Աստանայում. այրվում է 26 հարկանի շենք, որը տեղակայված է աշխարհի ամենամեծ վրանի մոտ։

Թուրանի պողոտայի Ռիքսոս Խան-Շատիր բնակելի համալիրի բարձրահարկ շենքի վերջին հարկի ծածկը հրդեհվել է։ Տեղում աշխատում են փրկարարները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Շենքը քաղաքի կենտրոնում է, «Խան-Շատիր» խոշոր առևտրի կենտրոնի մոտ, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ «վրան»։

Աստանայում ավելի քան 70 մարդ մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին։

Տեսանյութերն այստեղ