Ինչպես է կրակը տարածվել 26 հարկանի բնակելի երկնաքերում (տեսանյութ)

Ինչպես է կրակը տարածվել 26 հարկանի բնակելի երկնաքերում (տեսանյութ)

Հայտնի է դարձել, թե ինչպես է Աստանայում 26 հարկանի բնակելի երկնաքերը բռնկվել:

Կրակն առաջինը բռնկվել է Rixos Khan Shatyr բնակելի համալիրի բնակարաններից մեկում, որից հետո տարածվել է շենքի գրեթե ողջ վերին հատվածով: Հայտնել է Ղազապստանի ԱԻՆ-ը։

Հրդեհին տրվել է բարդության բարձրացված աստիճան, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ 

Տարհանմանը մասնակցել է 72 փրկարար։ 

Ընդհանուր առմամբ, համալիրի տարածքից հեռացվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Շենքում բռնկված հրդեհը գրեթե մարվել է, հայտնում է RTVI-ի թղթակիցը։ Նրա խոսքով՝ դեպքի վայրում այժմ աշխատում են քաղաքային բոլոր ծառայությունները։ 

Հարակից փողոցները շրջափակված են ոստիկաններով։ 

Տեսանյութերն այստեղ