Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը

Նորին գերազանցություն Ջասեմ Մոհամեդ Ալբուդայվին՝ ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարը, ողջունել է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից։
Նա բարձր է գնահատել «Հայաստանի այս քայլը՝ ի աջակցություն եղբայրական պաղեստինցի ժողովրդի, իր բոլոր իրավունքների իրականացման համար խաղաղության, արդարության եւ անկախության պայմաններում, ինչպես նաեւ աջակցելու համար կայունությանը, անվտանգությանը եւ հանդարտությանը տարածաշրջանում»։
«Նորին գերազանցությունը կոչ է արել բոլոր երկրներին նման քայլեր ձեռնարկել Պաղեստինի պետության ճանաչման համար»,- նշված է խորհրդի հայտարարությունում։