13-ամյա հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը հռչակվել է Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակումների, որտեղ Տիգրան Համբարձումյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:
Նշենք, որ պատանի շախմատիստի մարզիչը գրոսմայստեր Տիգրան Հարությունյանն է։
