Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Blog Image

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտված են:

 

Մ23 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրեց Աշոտ Մովսիսյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 160 կգ, 165 կգ, 168 կգ: Այս վարժությունում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր էր: Հրում վարժությունում մեր ծանրորդ գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ: Այս ձևում նա առաջինն էր:

Երկամարտի 384 կգ արդյունքով` Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

 

Սա Հայաստանի 7-րդ ոսկե մեդալն էր Եվրոպայի առաջնությունում։

Send