Անդրանիկ Քոչարյանը պետք է հեռանա․ նա ադեկվատ չէ

Անդրանիկ Քոչարյանը պետք է հեռանա․ նա ադեկվատ չէ

 

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ Պաշտպանության, ԱԱ և ՆԳ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, որի հերթական նախաձեռնությունը ստորաքարշության մաստեր- կլասս է։

Ի՞նչ է առաջարկում Քոչարյանը

Անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկել, առաջարկում է Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:
«Լավ կլինի, որ այդ ակցիաներն ավարտվեն մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացմամբ: Բերման ենթարկվածների մեջ մենք Հայաստանի քաղաքացուն ենք ուզում տեսնել, որը բանակի հարցում պետք է իր մասնակցությունը ունենա, եթե քաղաքական խնդիրը ձևակերպված է՝ Արցախի և Հայաստանի անվտանգությունը», - ասել է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ադեկվատության կորուստ

Անդրանիկ Քոչարյանը ամբողջովին կորցրել է քաղաքական ադեկվատությունը, ինչի խոսուն վկայությունն է այս հայտարարությունը։
Սույն հայտարարությունը քաղաքական հետապնդման կամ «վհուկների որսի» ակնհայտ դրսեւորում է, ընդ որում` փորձ է արվում այդ հետապնդումն իրականացնել Ոստիկանության, ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ԶՈւ Գլխավոր շտաբի միջոցով։
Սույն նախաձեռնությունն ամբողջովին հեղինակազրկում է ԶՈւ-երը, որովհետև այն համարելը փաստորեն համարվում է պատիժ ընդդիմադիր ակցիաներին մասնակցող երիտասարդների համար։
ՔՊ-ից պարտավոր է՝ հրապարակային հայտարարությամբ դատապարտել Քոչարյանի հայտարարությունը ու նախաձեռնել նրա հետկանչը ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Հակառակ պարագայում` պետք է արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը գործում է Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցուցումով։

Վահրամ Բագրատյան