Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո Եմենի նախագահը վայր է դրել լիազորությունները

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ստիպել են Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին վայր դնել լիազորությունները՝ փոխանցելով դրանք նախագահական կառավարող խորհրդին։ Այժմ նախագահը փաստացի գտնվում է տնային կալանքի տակ՝ Էր Ռիադի իր նստավայրում ՝ առանց հեռախոսակապի հասանելիության. գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով սաուդցի և եմենցի պաշտոնյաներին։
Ապրիլին Եմենի նախագահը, քաղաքացիական պատերազմի 7 տարիներից հետո, չցանկանալով իշխանությունը փոխանցել իրեն տապալած հութիներին, լիազորությունները փոխանցել է նախագահական կառավարող խորհրդին, որում ընդգրկվել է 8 հայտնի քաղաքական առաջնորդ։ Խորհրդի ստեղծման մասին հայտարարվել էր Էր Ռիադում միջեմենյան խորհրդակցությունների արդյունքներով, որոնց մասնակիցները կոչ են արել նոր իշխանական կառուցվածքին բանակցություններ սկսել հութիների հետ։
Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ Էր Ռիադում բանակցությունների ժամանակ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդը Եմենի նախագահին գրավոր հրաման է փոխանցել, որտեղ շարադրված են եղել լիազորություները խորհրդին պատվիրակելու դրույթները։ Մուհամմեդը հայտնել է Եմենի առաջնորդին, որ խորհրդակցությունների մյուս մասնակիցները համաձայնել են նրա հեռանալու անհրաժեշության հետ։ Սաուդցի պաշտոնյաները, փորձելով համոզել Հադիին հրաժարվել իշխանությունից, սպառնացել են հրապարակել նրա կոռուպցիոն գործունեության մասին ենթադրյալ ապացույցներ։