Թուրքիան մայիսին ավիաընկերություն կգործարկի ռուսաստանցիների համար

Թուրքիան մայիսին ավիաընկերություն կգործարկի ռուսաստանցիների համար

Թուրքական իշխանություններն աշխատում են Անթալիայում նոր՝ Southwind ավիաընկերության գործարկման վրա՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների տեղափոխելու համար. հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով AirportHaber տեղեկատվական պորտալին։ Աշխատանքի մեկնարկը նախատեսված է մայիսի վերջին։

Ընկերության ստեղծման դիմումն ընդունվել է Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից։ Սպասվում է, որ «Southwind»-ը ​​առաջին փուլում կշահագործի 5 Airbus ինքնաթիռ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները քննարկում են զբոսաշրջության ոլորտին աջակցելու եռափուլ ծրագիր։ Ապրիլի սկզբին Sabah թերթը հաղորդել էր, որ այնպիսի տուրօպերատորներին, ինչպիսիք են Anex-ը, Pegas-ը և Coral-ը, որոնք զբոսաշրջիկների են տեղափոխում Ռուսաստանից Թուրքիա, մայիսին կարող է տրամադրվել ընդհանուր 300 միլիոն դոլարի վարկային աջակցություն: Արդյունքում՝ թուրքական իշխանություններն ակնկալում են ներգրավել մինչև 2 միլիոն ռուս զբոսաշրջիկի։