ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում

ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում

Ապրիլի 9-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի շրջանների վրա խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 158 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Զինվորականները 67 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել և որսացել Կրասնոդարի երկրամասում, 29-ը՝ Ռոստովի մարզի, 15-ը՝ Հյուսիսային Օսիայի-Ալանիայի, 11-ը՝ Վորոնեժի և 10-ը՝ Կուրսկի շրջանում։

Հինգ անօդաչու թռչող սարքեր են որսացել նաև Բելգորոդի, երեքը՝ Ղրիմի և երկուսը Պենզայի շրջանում։ Զինվորականները մեկական անօդաչու թռչող սարք են խոցել Սարատովի և Օրյոլի շրջանների և Ստավրոպոլի երկրամասի տարածքներում։

Հակառակորդի յոթ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Ազովի ծովի ջրերի վրա, ևս վեցը՝ Սև ծովի վրա։

Հյուսիսային Օսիայում իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել անօդաչու թռչող սարքերի հարձակումների համար։ Շրջանի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Մոզդոկի շրջանում ոչնչացրել են 15 անօդաչու թռչող սարքեր։