ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով է, որ Թրամփի մաքսատուրքերը չեն հանգեցնի համաշխարհային ռեցեսիայի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերը չեն հանգեցնի համաշխարհային ռեցեսիայի։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես անկեղծորեն հուսով եմ, որ մենք անկում չենք ունենա»,- ասել է նա։
Գուտերեշն ընդգծել է, որ ռեցեսիան կունենա «ողբերգական հետեւանքներ»: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։
Ապրիլի 2-ին Թրամփը ներմուծման մաքսատուրքերի նոր համակարգ է ներմուծել 185 երկրների համար։ Ներմուծվող բոլոր ապրանքների բազային դրույքաչափը կազմել է 10%, իսկ առանձին երկրների համար այն զգալիորեն ավելի բարձր է եղել՝ 34% Չինաստանի, 46% Վիետնամի և 20% Եվրամիության համար։ Ի պատասխան՝ Չինաստանը նույնպես 34 տոկոս մաքսատուրք է սահմանել ամերիկյան ապրանքների վրա։ Ամբողջ աշխարհի առաջնորդները դատապարտել են Թրամփի որոշումը և սպառնացել հաշվեհարդար տեսնել։