ՄԱԿ-ի ղեկավարը հուսով է, որ Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեն հանգեցնի համաշխարհային ռեցեսիայի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերը չեն հանգեցնի համաշխարհային ռեցեսիայի։
«Ես անկեղծորեն հուսով եմ, որ մենք ռեցեսիա չենք ունենա»,- ասել է նա։
Գուտերեշն ընդգծել է, որ ռեցեսիան կունենա «ողբերգական հետեւանքներ»: Նա ընդգծել է, որ «առևտրային պատերազմներում հաղթողներ չկան»։
Ապրիլի 2-ին Թրամփը ներմուծման մաքսատուրքերի նոր համակարգ է ներմուծել 185 երկրների համար։ Ներմուծվող բոլոր ապրանքների բազային դրույքաչափը կազմել է 10%, իսկ առանձին երկրների համար այն զգալիորեն ավելի բարձր է եղել՝ 34% Չինաստանի, 46% Վիետնամի և 20% Եվրամիության համար։ Ի պատասխան՝ Չինաստանը նույնպես 34 տոկոս մաքսատուրք է սահմանել ամերիկյան ապրանքների վրա։ Ամբողջ աշխարհի առաջնորդները դատապարտել են Թրամփի որոշումը և սպառնացել հաշվեհարդար տեսնել։