Կինն անկողնում 1 մետր երկարությամբ օձ է հայտնաբերել. ՌԴ

Կինն անկողնում 1 մետր երկարությամբ օձ է հայտնաբերել. ՌԴ

Տոլյատիի Ավտոզավոդսկի թաղամասի բնակիչը, պատրաստվելով քնելու, հայտնաբերել է չափազանց անսովոր հարեւանին։ Մասնագետները ստիպված են եղել գործ ունենալ անկոչ հյուրի հետ։

Կինը անկողնում օձ է գտել: Հասնելով դեպքի վայր՝ փրկարարներին հաջողվել է բռնել սողունին։ Նրա երկարությունը մեկ մետրից ավելի է եղել։

«Նախնական տվյալներով՝ սա եգիպտացորենի օձ է (ապրում է Հյուսիսային Ամերիկայում — Էդ.)։ Օձն անվնաս է, սակայն անկողնում նման արարած գտնելն այնքան էլ ուրախալի իրադարձություն չէ։ Այս պահին օձը գտնվում է բազայում, փնտրում են տիրոջը»,- ասել է Տոլյատիի քաղաքացիական պաշտպանության կենտրոնի ղեկավար Անդրեյ Դերբենեւը։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world