Մուտացիաներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել իմունային համակարգը և վարակել բջիջները. ՌԴ-ում գրանցվել է COVID-19-ի աճ

Ռուսաստանում ավելացել է COVID-19 մուտացիաների թիվը, որոնք կարող են շրջանցել իմունիտետը։ Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 13-ին, հայտնել է Ռոսպոտրեբնադզորը։
Խոսքը կորոնավիրուսի KP.3 և LB.1 տարբերակների մասին է, որոնք FLiRT ենթասեռի մաս են կազմում։ Նրանք ունեն հատուկ մուտացիաներ, որոնք թույլ են տալիս վիրուսին հաղթահարել իմունային համակարգը և ավելի արդյունավետ կերպով վարակել բջիջները:
Գերատեսչության տվյալներով՝ COVID-19-ի տարբերակների թվի աճը՝ սեզոնային գործոնների հետ մեկտեղ, սեպտեմբերի սկզբին հանգեցրել է Ռուսաստանում հիվանդացության աճի։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world