Տորնադոներ են նկատվել Ռոսաստանի ափամերձ Տուապսե շրջանում, բնակիչներին զգուշացրել են հնարավոր վտանգի մասին։
Կրասնոդարի երկրամասում հանգստացողները կիսվել են Սև ծովում գոյացած տորնադոների կադրերով։ Տուապսեում և Օլգինկայում արդեն նկատել են հսկայական մութ խառնարաններ։ Ավելի վաղ Կուբանում մտցվել էր փոթորկի նախազգուշացում մինչև սեպտեմբերի 14-ը, այլ ափամերձ քաղաքներում սպասվում են տորնադոներ։
Բուն Տուապսեում տեղացել է հորդառատ անձրև։ Զբոսաշրջիկներին ու տեղի բնակիչներին հորդորել են զգույշ լինել հնարավոր հեղեղումների վայրերում, ճանապարհներին ու մնալ անվտանգ տարածքներում։
Տեսանյութերն այստեղ