ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին վիրահատել են

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին վիրահատել են

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը երկու օր առաջ վատացել է։ Տեղափոխվել է հիվանդանոց, հետո արդեն վիրահատել են։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց  փաստաբան Երեմ Սարգսյանը: 

Նշենք, որ նշանակված դատական նիստը հեռաձգվել է։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին թույլատրել էր մեկնել Հայաստանից բուժման նպատակով։ Վերջինս 2023 թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 10-ը բացակայել էր երկրից։Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։

Ըստ դատախազության՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։

Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:

Լիաննա Թորոսյան