Ազնվամորին առողջության բալասան է, սակայն որոշ հիվանդությունների դեպքում խստիվ արգելվում է. որո՞նք են դրանք

Ազնվամորին առողջության բալասան է, սակայն որոշ հիվանդությունների դեպքում խստիվ արգելվում է. որո՞նք են դրանք

Ազնվամորու պտուղը հարուստ է օգտակար նյութերով, այն պարունակում է մինչև 12% շաքարներ, 4-6% թաղանթանյութ, 2-3% օրգանական թթուներ (կիտրոն, գինի, խնձոր), պեկտինային նյութեր, դաբաղանյութ, ներկանյութ, ֆիտոնցիդներ։ Վիտամիններ (100 գրամ հումքի մեջ)` B1-0,02 մգ, B2-0,05, B5-0,2, PP-0,6, B6-0,07, բիոտին -1,9 մկգ, սալիցիլաթթու, սպիրտներ, կատեխին, նաև նատրիում, կալիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, պղինձ, երկաթ, կոբալտ, յոդ (2 մգ), ֆտոր, մոլիբդեն։

Դեղին ազնվամորու մեջ 1,5 անգամ մեծ է A ենթավիտամինի պարունակությունը։ Ավելի բարձր են դրա հակակոնցեռագեն հատկությունները, որն ալերգիա չի առաջացնում։

Սև ազնվամորու մեջ ռեկորդային է ռուտինի պարունակությունը` 7500 մգ` 100 գ հումքի մեջ։ Այն պաշտպանում է համակարգիչների ճառագայթումից։ Օգտակար է մազանոթներին, ունի արյունարգել, հակաուռուցքային հատկություններ։ Խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր աշխատում են առողջության համար վնասակար միջավայրում։

Ազնվամորին ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, քրտնամուղ, ցավազրկող հատկություններ։ Այն կարող է փոխարինել ասպիրինին, հատկապես օգտակար է չորացրած ազնվամորին, այն պարունակում է 20 անգամ ավելի սալիցիլաթթու, քան թարմը։

Ազնվամորին ամրացնում է արյունատար անոթների պատերը, այն խորհուրդ է տրվում ընդգրկել ինֆարկտ և ինսուլտ տարած հիվանդների սննդակարգի մեջ։

Ազնվամորին իջեցնում է արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը արյան մեջ, բուժում և կանխարգելում է աթերոսկլերոզը։ Ազնվամորու հակասկլերոտիկ հատկությունը բնորոշվում է դրա մեջ պարունակվող սիտոստերինով, որը հակազդում է խոլեստերինի առաջացմանը, իսկ հատապտուղների մեջ պարունակվող թաղանթանյութը հեռացնում է խոլեստերինը օրգանիզմից։

Ազնվամորու պտուղները օգտագործվում են մարսողությունը լավացնելու, ախորժակը բարձրացնելու, լուծի և փսխումի դեպքում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվամորին նպաստում է ինսուլինի արտադրմանը։ Շաքարային դիաբետի դեպքում խորհուրդ է տրվում խմել 50 մլ հատապտղի հյութը սնվելուց 30 րոպե առաջ։

Ազնվամորու հյութը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգտակար է զարգացող աթերոսկլերոզի և հիպերտոնիայի դեպքում։

Հակացուցված է նեֆրիտի, հոդատապի, երիկամներում օքսալատային քարերի առկայության դեպքում։

Զգուշացում։ Ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի, ստամոքսի խոցի դեպքում և կոլիտով հիվանդներին խորհուրդ է տրվում օգտագործել ազնվամորու հյութը, սակայն արգելվում է հիվանդությունների սրացման շրջանում։